Հաջորդ տարի կմեկնարկի Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը
ЭкономикаՀայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր օդային գծի շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարի։ Ֆեյսբուքյան ասուլիսում ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները՝ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա առաջին փուլում երկու երկրների միջև փոխհոսքերը հասցնել 350, այնուհետև՝ 700 մեգավատի։
Արդեն մեկնարկել է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարությունը։ Գծի կառուցումը նպատակ ունի մի քանի անգամ ավելացնել Իրանի հետ փոխհոսքերը։
Այս երկու համակարգային ծրագրերի իրականացման արդյունքում Հայկ Հարությունյանի կարծիքով, Հայաստանն ունենալու է սկզբունքային նոր էներգահամակարգ։
«Դրանով հնարավորություն ենք ունենալու շուրջ 3 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, քան մեր ներքին շուկայի սպառումն է։ Սա լուրջ նախադրյալներ է ստեղծում տարածաշրջանային գործընթացներում կարևոր դերակատար դառնալու համար,-ասել է փոխնախարարը»,- նշել է նա։