Իբրահիմովիչ. Ինձ համար Ռոնալդոն ֆուտբոլի մարմնավորումն էր
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է բրազիլացիներ Ռոնալդոյին, Ռոնալդինյոյին եւ պորտուգալացի Ռոնալդուին:
«Կարծում եմ՝ այդ եռյակից լավագույնը Ռոնալդոն էր: Ինձ համար նա ֆուտբոլի մարմնավորումն է: Նրա ամեն արածը խաղադաշտում հիացնում էր ինձ: Ռոնալդոն իսկական էր: Նա ծնված էր դրա համար: Դա մարզումների արդյունք չէ: Այդպիսի ֆուտբոլիստ չեն դառնում, այդպես ծնվում են: Նա բացառիկ է:
Ռոնալդինյոյի հետ խաղացել ենք «Միլանում», բայց նրա կարիերայի լավագույն օրերը չէին: Սակայն ես հավանում էի նրա հետ խաղալը: Նա վազում էր, դրիբլինգի էր դիմում, ցանկության դեպքում, մրցակցին կարող էր երեխայի տեղ դնել:
Ռոնալդուի հետ չեմ խաղացել, բայց նա խաղացողի այլ տեսակ է: Նրա այսօրվա խաղամակարդակը ոչ թե բնատուր տաղանդի, այլ համառ մարզումների արդյունք է,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը: