Ամանորյա թխվածքաբլիթ «Արջուկ»․ բաղադրատոմս
LifestyleԱմանորին թխվածքաբլիթները շատ կարևոր են։ Դրանք տոնական տրամադրություն են ստեղծում ու զարդարում են ձեր սեղանը։
Նման գեղեցիկ արջուկներ պատրաստելու համար անհրաժեշտ է․
Ալյուր- 250գր
Կարագ- 70գր
Շաքարավազ- 80գր
Ձու- 1 հատ
Կակաոյի փոշի- 1ճ․ գդալ
Քերած իմբիր- 1թ․գդալ
Դարչնի փոշի- 1թ․ գդալ
Մեխակի փոշի- 0․5թ․ գդալ
Սոդա- 0․5թ․գդալ
Ընկույզներ
Կարագը քառակուսիների բաժանել, խառնել շաքարավազի ու ձվի հետ, 2-3 րոպե հարել։
Ավելացնել ալյուրը, համեմունքներն ու սոդան։ Խառնել, փաթաթել սննդի թղթի մեջ ու կես ժամով սառնարանը դնել։
Խմորն երկու մասի բաժանել, երկուսն էլ հարթեցնել, դրնել իրար վրա ու գրտնակել։ Պետք է ստացվի 5-7սմ հաստություն ունեցող լիստ։
Վառարանը 180 աստիճան տաքացնել, թավայի վրա թուղթ դնել, խմորից արջուկներ կտրատել, նրանց ձեռքերում ընկույզներ դնել ու դնել վառարանը։ Պահել 10 րոպե։ Եթե խմորը հաստ է՝ 13-15 րոպե։
Բարի ախորժակ