Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նշանադրվել է հայազգի գործարարի հետ (Photo)
LifestyleՀայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նշանադրվել է Reddit սոցկայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ, ինչի մասին տեղեկացնում է Reuters-ը:
«Նա ծնկի իջավ ու ասաց 4 բառ, որոնց ես «այո՛» պատասխանեցի»,-սոցկայքերից մեկում գրել է 35-ամյա թենիսիստուհին:
Տեղեկությունը հաստատել է նաև 33-ամյա նյույորքաբնակ Օհանյանը` իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Նա ասաց այո՛ »:
Աղբյուրը հավելում է, որ Սերենա Ուիլյամսը համարվում է մեր ժամանակների լավագույն թենիսիստուհիներից: