Շումախերի բուժման նպատակով 3 տարում ծախսվել է 16 միլիոն եվրո
СпортՖորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի բուժման նպատակներով նրա ընտանիքը երեք տարում ծախսել է 16 միլիոն եվրո, հաղորդում է բրիտանական Mirror-ը։
2013թ. դեկտեմբերին ֆրանսիական Ալպերում ուղեղի ծանր վնասվածք ստանալուց եւ կոմայում հայտնվելուց հետո տնային պայմաններում վերականգնումը շարունակող Միխայել Շումախերի բուժման շաբաթական ծախսը 191 հազար եվրո է:
2014թ. սեպտեմբերին Շումախերը հիվանդանոցից տեղափոխվել է Շվեյցարիայում գտնվող իր առանձնատուն, որտեղ կահավորվել է փոքր կլինիկա 15 մասնագետների ներգրավմամբ։
Այս ընթացքում Շումախերի ընտանիքը վաճառել է անձնական ինքնաթիռը, Նորվեգիայում գտնվող առանձնատունը։ Շումախերի առողջական վիճակը գաղտնի է պահվում։ Սպասվում է, որ առաջիկայում նրա բուժման տարեկան ծախսերը կկազմեն մոտ 10 միլիոն եվրո: Ապաքինման վերաբերյալ կանխատեսումները լավատեսական չեն: Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնի անձնական կարողությունը մոտ 700 միլիոն եվրո է: