Խոզի միսը դեռ այսքան համեղ և հյութեղ չէր եղել. ունիկալ բաղադրատոմս
LifestyleՁեզ ենք ներկայացնում խոզի միսը համեղ և շատ հյութեղ պատրաստելու բաղադրատոմսը
Ինչպես կրծքամիս պատրաստել:

Բաղադրիչները՝
- 1,5 կգ խոզի կրծքամիս
- 1,5 կգ խոզի փորի միս կաշվով
- 1 պճեղ սխտոր
- 50 գ կանաչի (սամիթ, մաղադանոս, ռեհան)
- 1/4 թ. գ. աղ
- 1/4 թ. գ. աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը՝
Եթե ոսկորով կրծքամիս ես գնել, զգուշությամբ անջատիր մսից: Հետո դանակով մաքրիր փորի մսի կաշին

Մանր կտրատիր կանաչին և սխտորը

Փորի վրա մի քանի կտրվածք արա մսի կողմից՝ գրեթե մինչև կաշին: Կաշվի կողմից նույնպես կտրվածքներ արա՝ խաչաձև:

Կրծքամիսը և փորի միսը աղ և պղպեղ արա բոլոր կողմերից: Կանաչին դիր փորի մսոտ մասի վրա:

Կրծքամիսը դիր փորի մսի վրա և փաթաթիր որքան հնարավոր է: Ստացված ռուլետը կապիր խոհանոցային թելի միջոցով:
Ուտեստը 24 ժամով սառնարան դիր:

Նշված ժամանակի ավարտին ռուլետը դիր ջեռոցը և 160 աստճան ջերմաստիճանի տակ եփիր մոտ 4 ժամ:
Պարբերաբար մսի վրա տաք ջուր լցրու, հետո՝ ստացված հյութը:
