Իռլանդիայում կոչ են արել Սուրբ Ծնունդին կենդանիներ չնվիրել
ОбществоՆվերի ընտրության հարցում միշտ պետք է զգույշ լինել, հատկապես՝ եթե նվերը կենդանի արարած է: Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի կանխման Դուբլինի միությունը (DSPCA) կոչ է արել որպես նվեր կենդանիներ չգնել, քանի որ նրանցից շատերը հայտնվում են «անցանկալիների» կարգի մեջ:
Մի քանի մարդիկ միությանն են դիմել՝ Սուրբ Ծնունդին նվեր ստացած իրենց կենդանիներին տանելու խնդրանքով: DSPCA-ին է հանձնվել մի շնիկ, որին նվիրել էին Սուրբ Ծնունդին, սակայն նոր տիրուհին խոստովանել է, որ նրան խնամել չի կարող:
Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ անցանկալի կենդանիների թիվն ավելանում է հատկապես ծննդյան տոների ժամանակահատվածում: