Դել Բոսկե. Շռայլ առաջարկ ունեի Չինաստանից
СпортԿյանքիս ամենաերջանիկ մարզական ժամանակահատվածը եղել է, երբ շատ քիչ էի վաստակում, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն՝ պատմելով չինական ակումբներից մեկից ստացած շռայլ առաջարկության մասին:
«Տարեկան 15 միլիոն եվրո վարձատրությամբ առաջարկ էի ստացել չինական ակումբներից մեկից: Սակայն ես երբեք որոշում չեմ ընդունել՝ հիմնվելով ֆինանսական հարցի վրա: Իմ ամենաերջանիկ մարզական փուլը եղել է «Ռեալի» ակադեմիայում, գերազանց մասնագետների շրջապատում: Իհարկե, այն ժամանակ մենք քիչ էինք ստանում, հերիքում էր ամենաանհրաժեշտին»,- 66-ամյա Դել Բոսկեի խոսքը մեջբերում է El Confidencial-ը:
Հիշեցնենք, որ Դել Բոսկեն պատմության մեջ միակ մարզիչն է, որը կարողացել է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնական տիտղոսները: