VARDA. Անգամ սարսափելի է պատկերացնել, թե ինչ կանեմ 2017-ին. NEWS.am STYLE Exclusive
LifestyleԱնցած տարին տաղանդավոր արտիստուհի VARDA-ի համար շատ հաջողակ էր կարիերայի առումով. աղջիկը հասցնում է իրականացնել գրեթե բոլոր նախագծերը, որոնք ձեռնարկում է եւ փառք աստծու, նրա մոտ ստացվում է: NEWS.am STYLE-ը կարողացել է «որսալ» VARDA-ին եւ չնայած աստղի զբաղվածությանը՝ մենք մի փոքր խոսել ենք պարուհու հետ անցած տարվա հաջողությունների մասին:
- VARDA, 2016 թվականը հագեցած էր քեզ համար: Ո՞րն է այս տարվա ամենաառանձնահատուկ իրադարձությունը քեզ համար:

- Իհարկե, VARDA Ladies Club-ի բացումը: Դա տասնամյակի իրադարձություն էր: Այն մարմնավորում է իմ աշխատանքի անցած 10 տարիները: Ամեն մի տարին նախապատրաստական փուլ էր:
- Հաջողվե՞ց անել այն, ինչ 2015-ին պլանավորել էիք 2016-ի ընթացքում իրականացնելու համար: Եթե այո, ապա որքանով:
- Ինձ հաջողջվեց անել անգամ ավելին: Ես հսկայական ծրագիր սկսեցի: Հիմա ինձ շրջապատում են մեծաթիվ մարդիկ, որոնք օգնում են կատարել իմ գերառաքելությունը՝ կանանց Աստվածուհիների վերածել:
Ընկերները հաճախորդներ են դառնում, իսկ հաճախորդները՝ ընկերներ: Եթե հավատանք աստղագետների կանխատեսումներին, ապա այս տարին հեշտերից չէր եւ անգամ բարդ էր:

Բայց գիտեք, ես հիացած եմ այս տարուց: Իմ առաջ դրված բոլոր նպատակները նվաճված են, դրված է նապոլեոնական ապագայի հիմքը: Այս տարին «իմն է» բոլոր կանխատեսումներով: Անգամ սարսափելի է պատկերացնել, թե ինչ կանեմ եկող տարի:
- Թու-թու-թու, աչքով չտանք, բայց քեզ մոտ ամեն բան հաջող է ընթանում, ի՞նչ ես սպասում 2017 թվականից:
-Ես սպասում եմ Նրա հետ ճակատագրական հանդիպմանը: Ինձ թվում է՝ ես պատրաստ եմ: Ես արդեն սկսել եմ նամակ գրել Ձմեռ Պապին: Իհարկե, ես հավատում եմ նրան, չէ՞ որ իմ բոլոր երազանքներն իրականանում են: Ահա միայն թե պետք է ճիշտ գրել նամակը, Աստված չանի, սխալ տեղ ստորակետ դնեք, կարող է թերուս հրաշագործի պես ստացվել, որն ուզում էր կայծակ անել, բայց այծիկ ստացավ:

- Որն է VARD-ի բաղձալի երազանքը:
«Օսկար» ստանալ:
-Ի՞նչ եք մաղթում Հայաստանին Նոր տարուն:
-Միայն խաղաղ երկինք: Որ այն միշտ լինի:
Ես նաեւ շատ հպարտ եմ, որ հայերը հաղթեցին ուկրաինական շոուներում (Սեւակ Խանագյանը՝ X Factor Ուկրաինայում, Հասմիկ Գասպարյանը՝ «Մաստեր շեֆում», Սուրեն Ջուլակյանը՝ «Էքստրասենսերի մարտում»):

Հատկապես ես ուրախ եմ իմ ընկերոջ՝ Սեւակի համար, որը հաղթեց X Factor Ուկրաինայում:
|
62
SHARES
|