Հուսով եմ՝ Կուրտուան կկրկնի Բուֆոնի կարիերան. Կոնտե
СпортԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի պայմանագրի ժամկետը երկարաձգելու հնարավորության մասին:
«Կարծում եմ, որ վերջնական որոշումը կախված է ակումբի ղեկավարությունից: Իմ կարծիքով՝ Տիբոն արժանի է «Չելսիում» երկար տարիներ հանդես գալուն: Նա հենց այն ֆուտբոլիստն է, ով կարող է պատմություն կերտել և դառնալ լեգենդար դարպասապահ: Կուրտուան «Չելսիի» ֆուտբոլիստ է: Ցանկանում եմ, որ նա այստեղ մնա»,-Կոնտեի խոսքն է մեջբերում Daily Mail-ը:
Նա ասել է, որ նմանատիպ ցանկություն ունի նաև ակումբը: «Հուսով եմ, որ նա կկրկնի Բուֆոնի կարիերան»,- ասել է Կոնտեն:
Հիշեցնենք, որ Կուրտուայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: