Արթուր Սարկիսովը հեռացել է «Մորդովիայից»
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հեռացել է Սարանսկի «Մորդովիայից», հայտնում է ակումբի կայքը:
Կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ: «Մորդովիան» Սարկիսովին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար եւ մաղթել հաջողություն:
29-ամյա հարձակվողը 2016-ին Նիժնի Նովգորոդի «Վոլգայից» էր տեղափոխվել «Մորդովիա»: Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 20 խաղի եւ դարձել 5 գոլի հեղինակ: