Նորաձև սանրվածքներ 2017-ի ամանորի համար
LifestyleՏարվա գլխավոր գիշերն արդեն մի քանի օրից է: Աշուն-ձմեռ ցուցադրությունների ժամանակ ոճաբանները բազում տարբերակներ են առաջարկել, որոնք կարելի է հաշվի առնել:
80-ականների ոճի խոպոպներ
Եթե դուք դեռ չեք փորձել անցնող տարվա գլխավոր hair-թրենդը, այժմ ժամանակն է: Փոթորկոտ խոպոպները իսկական հաղթարշավ են ունեցել Giorgio Armani, Chloe, Isabel Marant, Etro ցուցադրությունների ժամանակ: Այսպիսի տեսք ստանալու համար չորացրեք մազերը՝ օգտագործելով սփրեյ, այնուհետև փաթաթեք մազերը գանգրացնող ունելիի վրա: Վերջին շտրիխը՝ ձեռքերով փարթամեցրեք խոպոպները:




Ռետրո-ալիքներ
20-ականներից եկած հարդարումը հիանալի տարբերակ է 2017-ի ամանորի համար: Այն շատ հեշտ է անել, իսկ արդյունքը շքեղ է: Կերպարը կարելի է ժամանակակից դարձնել՝ խոպոպները թողնելով շարժուն: Կարևորը, որպեսզի խոպոպները մնան փափուկ և շարժուն: Այսպիսի սանրվածքները ցուցադրված են Prada, Emporio Armani, Stella McCartney շոուներում:




Երկակի տեքստուրա
Խոնավ սեքը մազերի վրա արդիական են արդեն ոչ մեկ սեզոն: Սակայն այս անգամ ոճաբանները խորհուրդ են տալիս հետևել այս թրենդին նորովի: Մասնավորապես, խոպոպները «թրջել» ոչ թե ամբողջ երկարությամբ, այլ միայն արմատների մոտ: Լավ հարթեցրած խապոպները ստեղծում են ռոքերային կերպար, որը կատարյալ է երեկույթի համար: Հարթ հերափունջը կողքի թեքված դուր կգա դասական կերպարների սիրահարներին: Այսպիսի սանրվածքներ ներկայացվել են Giambattista Valli, Saint Laurent և Mugler ցուցադրությունների ժամանակ:




Փնջիկ
Հարթ փնջիկը՝ բալետի պարուհու նման, 2017-ի ունիվերսալ սանրվածքներից է, որով կարելի է գրասենյակից միանգամից գնալ ամանորյա երեկույթի: Հենց այս կարգի սանրվածքներ են ընտրել ոճաբանները Dior և Valentino-ի ցուցադրությունների ժամանակ:




Ցածր պոչԿատարյալ տարբերակ բոլոր ժամանակների համար: Եթե ձեր զգեստը փայլերով է, տարբեր զարդերով, ապա սանրվածքը ցանկալի է լինի առավելագույնը լակոնիկ: Այն շատ հեշտ է անել՝ օրինակ, կարող եք նայել Salvatore Ferragamo և Jil Sander-ի աշնանային ցուցադրությունների: Ուղղակի վերցնում եք մազերի ռետւնե կապիչը և հավաքում մազերը:


Հերակալներ և մազերի զարդեր
Այս ձմեռ ոճաբանները հազվադեպ էին բեմահարթակի վրա մոդելներ թողնում առանց զարդարելու մազերը վառ hair-աքսեսուարներով: Այդ պատճառով, եթե մտածել եք սանրվածք ամանորյա համար, անպայման դիտեք մոդելների նկարները Tommy Hilfiger, Rodarte, Alexander McQueen-ի ցուցադրություններից: Նրանց վրա օգտագործել են շատ գեղեցիկ հերակալներ և խույրեր:




Աղբյուր` LADYNEWS.am