Տոնական օրերին գրանցվել է 13 ՃՏՊ
ОбществоԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի ժամը 24-ից մինչև 2017 թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունից: ՃՏՊ-ների հետեւանքով` 1 մարդ զոհվել է (Երևան քաղաքում), 25-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: