Այգեստանցի դպրոցականների նամակից 2 ամիս անց նախարարությունն ուսումնասիրություն կկատարի
ОбществоNews.am-ը գրում է.
Արարատի մարզի Այգեստան գյուղի հիմնական դպրոցի աշակերտների բողոքի հետքերով Կրթության եւ գիտության նախարարությունը մտադիր է ուսումնասիրություն կատարել:
NEWS,am-ի թղթակցի հետ զրույցում Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հայտնեց, որ առաջիկայում համապատասխան տեսչությունն այդ դպրոցում ուսումնասիրություն կկատարի:
«Հիմնական դպրոց է, մեր տեսչությունը կմտնի, կհասկանա` ինչ է կատարվում, որից հետո մարզպեըի հետ խորհրդակցելով հարցին լուծում կտանք»,- ասաց նախարարը:
Նշենք, որ այգեստանցի դպրոցականները դասադուլ էին հայտարարել 2016թ. հոկտեմբերի 26-ին` պահանջելով տնօրենի հրաժարականը: Մեզ հետ զրույցում երեխաներն ասել էին, որ դժգոհում են տնօրենի վատ վերաբերմունքից եւ այդ հարցով նամակ են ուղարկել Լեւոն Մկրտչյանին:
«Տնօրենը մեզնից անօրինական գումար է հավաքում, մեզ հետ կոպիտ է վարվում, իսկ հիմա արդեն արհամարհում է»,- ասել էին դպրոցի 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտները։