Որդեգրած զավակը սպանել է հորը
ОбществоՆախորդ տարի ամռանը Աջափնյակ վարչական շրջանում 77-ամյա տղամարդու սպանության դեպքը բացահայտվել է:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ Թումայնան ամուսինների կողմից մանկահասակ տարիքում որդեգրված զավակն է հորը խեղդամահ արել, այդկերպսպանելովհորը:
49-ամյա որդին, ով տարիներ շարունակ բնակվել է արտերկրում, վերադառնալով Հայաստան, 2015թ նոյեմբերից բնակվել է տարեց ծնողների հետ, սակայն աշխատանք չունենալու պատճառով կրկին որոշել է լքել հայրենիքը, մորից գումար է խնդրել` ինքնաթիռի տոմս գնելու համար ինչի շուրջ էլ առաջացած վիճաբանության ժամանակ որդին ձեռք է բարձրացրել հոր վրա:
Այսպիսով, 2016 հուլիսի 20-ին տոմսը գնելուց հետո գումարի մնացած մասը վերադարձնելու հարցի շուրջ նրանց ընտանիքում վիճաբանություն է ծագել և հենց այդ ժամանակ էլ որդին բազմաթիվ հարվածներ է հասցրել տարեց հոր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով տղամարդը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, այդ թվում նաև՝ կոտրվածքներ, և վերջում որդին հորը խեղդամահ է արել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում