Վրաերթ Խաղաղ Դոնի փողոցում. 38-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց
ОбществоՀունվարի 3-ին, ժամը 19.40-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհուն։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: