Կոտայքի մարզում եւ Թալինում մառախուղ է. Վարդենյաց լեռնանցքում բուք է եւ մերկասառույց
ОбществоՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, բքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Կոտայքի մարզի եւ Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 100-150մ:
Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: