Ալեքսանդր Գրիգորյան. Այս շանսին սպասել եմ 20 տարի
СпортՌուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Ես սպասել եմ այս շանսին եւ դրա համար ջանասիրաբար աշխատել 20 տարի: Չեմ պատրաստվում ոչինչ մեկնաբանել եւ քննարկել: Ամեն բան ինքներդ կտեսնեք առաջնության ընթացքում: Ես հաջողության եմ հասել կանանց ֆուտբոլում ու Առաջին դիվիզիոնում, իսկ հիմա եկել է Պրեմյեր լիգայի ժամանակը: Ինձ համար հետաքրքիր կլինի հաղթել բոլոր մրցակիցներին»,- 50-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը 2015 թվականից գլխավորում էր «ԲՄԱ-Խաբարովսկը», որը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 24-րդ տուրից հետո 41 միավորով երրորդ տեղում է: Նա առաջին անգամ է գլխավորում Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող ակումբ: Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրից հետո «Անժին» 20 միավորով 11-րդ տեղում է: