«Որևէ խոչընդոտ չկա Գագիկ Ծառուկյանի համար՝ հեռացնելու Սերժ Սարգսանին նախագահի պաշտոնից»
Блог«Սերժ Սարգսյանի ռեժիմը Հայաստանում հենված էր Արցախի իշխանությունների աջակցության և անձամբ իր նկատմամբ ԲՀԿ-ի չեզոքության վրա։
Առաջին հենարանը նա կորցրեց հոկտեմբերի 10-ին, երբ Մինսկում ստորագրեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը։ Երկրորդը՝ հավանաբար կկորցնի հոկտեմբերի 15-ին, երբ կհաստատի Գագիկ Հարությունյանի կողմից ներկայացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Նման քաղաքական պայմաններում ես չեմ տեսնում որևէ խոչընդոտ Գագիկ Ծառուկյանի համար՝ հեռացնել Սերժ Սարգսանին նախագահի պաշտոնից։
Դրա համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը․
1. Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հայտարարված շարժման անունից Սերժ Սարգսյանին ներկայացնել վերջնագիր՝ մինչև ամսի 24-ը նախագահի պաշտոնից հրաժարական տալու պահանջով։ Այդ վերջնագիրը բնականաբար պետք է պարունակի հիմնավորում, որի համար, որպես ուղեցույց կարելի է օգտագործել ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը։ Դրա հետ մեկտեղ պետք է հրապարակվի իշխանափոխության գործընթացի փուլ առ փուլ քայլերի ծրագիրը։
2. Վերջնագրի տեքստը, որպես հայտարարություն պետք է հեռարձակել բոլոր հասանելի ԶԼՄ-ներով՝ օրական մի քանի անգամ, ներառյալ ամսի 24-ը։ Հայտարարությունը պետք է զուգորդել քաղաքացիներին նախազգուշացումով, որ հոկտեմբերի 24-ին փակ են լինելու Երևան քաղաքի գլխավոր մուտքերը և պետական իշխանության շենքերի հարակից փողոցները։
3. Հոկտեմբերի 24-ի առավոտյան պետք է գումարել հավաքներ Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, Աբովյանում, Արարատում, Արմավիրում և կազմակերպել երթեր այդ քաղաքներից դեպի Երևան։ Այդ երթերի շարասյուններում, բացի մարդկանց տեղափոխող մեքենաներից, պետք է ներգրավված լինեն նաև տրակտորներ և բեռնատար մեքենաներ։ Շարասյունների ընթացքը, պետք է կազմակերպված լինի այնպես, որ նրանք միաժամանակ մոտենան Երևանին բոլոր ուղղություներով և արգելափակեն քաղաքի բոլոր մուտքերը։
4. Երևան քաղաքում կազմակերպել 2 հանրահավաք և 1 երթ։ Առաջին հանրահավաքը Ազատության հրապարակում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, երկրորդը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում Ստեփան Դեմիրճյանի ղեկավարությամբ։ Երթը մատենադարանից մինչև Ծիծեռնակաբերդ՝ Ռաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարությամբ։
5. Գագիկ Ծառուկյանը անձամբ պետք է իր վրա վերցնի պետական իշխանության շենքերի արգելափակումը ապահովող խմբերի համակարգումը։ Պետք է արգելափակվեն ՀՀ կառավարության շենքերը, ՀՀ Ազգային ժողովը, Սերժ Սարգսյանի նստավայրը և պետական ամառանոցը։
6. Հոկտեմբեր 24-ի առավոտյան ԶԼՄ-ներով պետք է արվի հայտարարություն, որ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը և Ռաֆֆի Հովհաննիսյանը ձևավորել են ժամանակավոր կառավարություն։ Ոստիկանությանը պետք է հրահանգվի հաստատել իր ենթակայությունը այդ ժամանակավոր կառավարությանը։ Պետք է հրապարակվի նաև ժամանակավոր կառավարության որոշումը՝ կալանքի տակ վերցնել Սերժ Սարգսյանին և յուրաքանչյուրին, ով փորձ կանի խոչնդոտել այդ գործողություններին։
7. Գագիկ Ծառուկյանը անձամբ պետք է ղեկավարի քաղաքացիների այն խումբը, որը կալանքի տակ կվերցնի Սերժ Սարգսյանին։ Սույնով հայտնում եմ նաև իմ պատրաստակամությունը՝ նշված ծրագրի իրականացման դեպքում տրամադրել «Ռադիո Հայ» ռադիոկայանի եթերը ինֆորմացիոն աջակցություն իրականացելու համար»։
Անդրիաս Ղուկասյանի ֆեյսբուքյան գրառումը