Սվերդլով գյուղում հրդեհ է եղել
ОбществоՀունվարի 5-ին, ժամը 20.59-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սվերդլով գյուղում այրվում է ոչ բնակելի տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.20-ին, մարվել՝ 22.52-ին: Այրվել է Սվերդլով գյուղի վերջնամասում գտնվող Գ. Մ.-ին պատկանող ոչ բնակելի փայտե տնակն ամբողջությամբ (18 քմ):