«Չելսին» ցանկանում է տնային հանդիպումներն անցկացնել «Ուեմբլիում»
СпортԼոնդոնի «Չելսին» բանակցում է տնային հանդիպումները լեգենդար «Ուեմբլի» ստադիոնում անցկացնելու հարցով, հաղորդում է Daily Mail: 2018 թվականից լոնդոնյան ակումբը կսկսի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնի վերակառուցումը: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2021 թվականին: «Ստեմֆորդ Բրիջի» տեղերի քանակը 41 հազարից կհասնի 60 հազարի:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 20 տուրից հետո «Չելսին» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլի» նկատմամբ ունենալով 5 միավորի առավելություն: