Երազանք պահեք ու ընտրեք տարվա եղանակը․ պարզեք, թե ինչպիսին կլինի Կարմիր աքաղաղի տարին
Lifestyle2017 թվականի խորհրդանիշը Կարմիր աքաղաղն է, իսկ սա նշանակում է, որ անակնկալներով լի տարի է սպասվում։ Տարվա խորհրդանիշը սիրում է զարմացնել ու ուրախացնել, այդ պատճառով էլ հնարավորություն է տալիս բոլորին իրագործել իրենց նպատակները։
greatpicture.ru-ն գրում է, որ Կարմիր աքաղաղը հատկապես ուշադիր է տարվա եղանակների նկատմամբ։ Նա սիրում է տաք ու վառ ամառը և գարունը, աշունն ամբողջովին նրա սիրելի գունային երանգներն ունի, իսկ ձմեռը նրա համար անտանելի եղանակ է։
Այսպիսով, երազանք պահեք ու ընտրեք տարվա եղանակը։ Պարզեք, թե արդյոք կկատարվի ձեր երազանքն ու ինչպիսի տարի կլինի 2017-ը ձեզ համար։

1. Գարունը զարթոնքի եղանակն է։ Սա տարվա խորհրդանիշի սիրելի եղանակներից մեկն է։ Սա նշանակում է, որ ձեր բոլոր երազանքները կիրականանան, իսկ գարունը ձեզ համար առավել հաջողակ ժամանակաշրջան կլինի։
2. Ամառը կարմիր աքաղաղի ամենասիրելի եղանակն է։ Այս ժամանակաշրջանում աքաղաղը զարգանում ու հասնում է կատարելության։ Սա նշանակում է, որ ձեր երազանքները կիրականանան միայն այն դեպքում, եթե շատ աշխատեք ու կատարելագործվեք։
3. Աշունն ամբողջովին աքաղաղի գունային երանգների մեջ է, այդ պատճառով էլ տարվա խորհրդանիշն իրեն շատ հանգիստ է զգում այս ժամանակաշրջանում։ Աշունը ձեզ համար ճակատագրական նշանակություն կունենա։ Պարզ չէ, կկատարվեն արդյոք ձեր երազանքները, թե՞ ոչ, սակայն մի բան հստակ է ՝ աշնան բերած փոփոխությունները ձեզ համար շատ նշանակալի կլինեն։
4. Ձմեռն ամենացուրտ եղանակն է և հենց այս պատճառով էլ Կարմիր աքաղաղը չի սիրում այն։ Ձմեռը ձեզ համար հաջող եղանակ չի լինի, իսկ ձեր երազանքները հաստատ ձմռանը չեն իրագործվի։ Սակայն, պետք չէ հուսահատվել, քանի որ դեռ երեք եղանակ առջևում է։