«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը բուժզննում է անցել «Էվերտոնում»
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մորգան Շնեյդերլինը մոտ է Լիվերպուլի «Էվերտոն» տեղափոխվելուն: Ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել նոր թիմում, հաղորդում է manchestereveningnews-ը:
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Շնեյդերլինը մասնակցել է 3 հանդիպման՝ անցկացնելով ընդամենը 11 րոպե: