Կրակոցներ ծանոթ կնոջ ուղղությամբ եւ ինքնասպանություն. ողբերգություն ռուսական քաղաքում
ОбществоԿրասնոդարի բնակիչը քաղաքի կենտրոնում ստորգետնյա անցումում մի քանի անգամ կրակել է ծանոթ կնոջ ուղղությամբ, այնուհետեւ ինքնասպան եղել: Այս մասին հաղորդել է ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության մամուլի ծառայությունը:
«Կրասնոդարում ծանոթ կնոջ դեմ մահափորձի փաստով քրեական գործ է հարուցվել: Հետաքննություն է տարվում»,- նշել են գերատեսչությունում: Կինը չի տուժել:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տեղում քննիչներ են աշխատում: