Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդու անունը
Lifestyle2017 թվականի ամենագեղեցիկ տղամարդու անունը դեռ հայտնի չէ, սակայն անցյալ տարվա ամենագեղեցիկ տղամարդ է ճանաչվել հնդիկ Ռոհիթ Կհանդելվալը։
interesnoznat.com-ը հայտնում է, որ «Mister World 2016» մրցույթում հաղթող ճանաչված Ռոհիթը գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը, քանի որ ի սկզբանե ոչ մի հնարավորություն չի ունեցել գեղեցկության մրցույթում հաղթելու համար։
Նա սկսել է ակտիվ սպորտով զբաղվել ու աշխատել սեփական տեսքի վրա։ Արդյունքը գերազանցել է նրա սպասելիքները, և այժմ նա տարվա ամենագեղեցիկ տղամարդն է, իհարկե, մինչև հաջորդ մրցույթը։
Նշենք նաև, որ նա միակ հնդիկ տղամարդն է, ով արժանացել է նման կոչման։





















