Ֆլորիդայում մարդասպան խոյադելֆինը սատկել է զվարճանքների այգում
ОбществоՏիլիկում անունով խոյադելֆինը, որը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ սպանել է կին մարզիչ Դոն Բրանչոուին, մահացել է 36 տարեկան հասակում Ֆլորիդայի Օրլանդո քաղաքի SeaWorld զվարճանքների այգում, հայտնում է BBC-ն:
Բացի Բրանչոուից Տիլիկումը դարձել է ևս երկու մարդու մահվան պատճառ:
Այս խոյադելֆինը՝ կետանմանների կարգին պատկանող խոշոր կաթնասունը ծնվել է Ատլանտիկ օվկիանոսի ջրերում՝ Իսլանդիայի ափերի մոտակայքում։
SeaWorld-ի ղեկավարությունը հայտնել է, որ կենդանու մոտ վերջին ամիսներին դիտվում էին առողջական լուրջ խնդիրներ, սակայն չի հստակեցրել, թե ինչ խնդիրներ: Այժմ խոյադելֆինի մահվան պատճառը չի հրապարակվում:
2010 թվականի փետրվարին Բրանչոուի մահվանից հետո զվարճանքների այգում երկու օրով դադարեցվել են ներկայացումները:
SeaWorld-ի ղեկավարությունը միջադեպից հետո վերանայել է անվտանգության կանոնները և արգելել է մարդկանց գտնվել ջրում կետերի հետ: