Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. հաստատվել է SHAMSHYAN.com-ի տեղեկությունը. հոսպիտալ տեղափոխվածը ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն է
ОбществоShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYАN.com-ը 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղեկություն էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, ինչի հետևանքով, ըստ մեր տեղեկությունների, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ Պաշտպանության նախարարության գեներալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հետաքննիչի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Էնրիկո Ապրիամովն է, ով աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, կոչումով գեներալ-լեյտենանտ է։
Նրան տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ։
Պարզվել է նաև, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արտակ Բրուտյանը։ Գեներալ-լեյտենանտ Ապրիամովը հանրությանն ավելի շատ հայտնի է «Դաթո» մականվամբ։
Շարունակությունը՝ այստեղ: