Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ավարտեց կարիերան
Спорт«Շիրակի» գյումրեցի կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։ «Շիրակի» կազմում 35-ամյա Ալեքսանյանը նվաճել է 12 մրցանակ։
Պրոֆեսիոնալ կարիերան կիսապաշտպան սկսել է 1998-ին՝ հանդես գալով «Շիրակ-2»-ում, իսկ գյումրեցիների գլխավոր թիմում նա առաջին հանդիպումն անցկացրել է 1999-ի մարտի 7-ին:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Կարեն Ալեքսանյանն անցկացրել է 25 հանդիպում։ Այժմ նա մարզչական գործունեություն կսկսի ակումբում, հայտնում է «Շիրակի» կայքը: