Յապ Ստամ. «Մանչեսթեր Յունայթեդի» պես մրցակցի դեմ խաղը պետք է սկսել ագրեսիվ
СпортՉեմպիոնշիփի ներկայացուցիչ «Ռեդինգի» գլխավոր մարզիչ Յապ Ստամը մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը 0:4 հաշվով:
«Սա դաս էր իմ թիմի համար: Այսպիսի թիմի դեմ խաղը պետք է սկսել ագրեսիվ, հակառակ դեպքում քեզ կստիպեն զղջալ: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ավելի հաջող էինք աշխատում գնդակով, սակայն շատ գոլային պահեր ստեղծել չկարողացանք: Պետք է արժանին մատուցել մրցակցին: Դա հրաշալի թիմ է, որն ունի արագ եզրեր: Կարելի է ինչ-որ բան սովորել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների շարժումներից»,- «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հոլանդիայի հավաքականի նախկին պաշտպանի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» փոխարինողների թվում, բայց խաղադաշտ դուրս չեկավ: Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ: