Քերի Ֆիշերի աճյունափոշին հուղարկավորվել է հակադեպրեսանտի դեղապատիճ հիշեցնող սափորով
LifestyleԱմերիկացի դերասանուհի Քերի Ֆիշերը, ում մեծ ժողովրդականություն էր բերել «Աստղային պատերազմներ» կինոդյուցազներգությունում արքայադուստր Լեայի դերը, հուղարկավորվել է ԱՄՆ-ում։ Նրա աճյունափոշին հուղարկավորվել է սափորով, որը հիշեցնում է «Պրոզակ» հակադեպրեսանտի հսկա դեղապատիճ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Դերասանուհին երբեք չի թաքցրել, որ ունի հոգեկան խնդիրներ։ Ֆիշերը, ով մահացել է 60 տարեկանում, հուղարկավորվել է դերասանուհի մոր՝ Դեբի Ռեյնոլդսի կողքին, ով կյանքից հեռացել էր դստեր մահվան հաջորդ օրը։
