Ինչպես Facebook-ում արքայազն գտնել
LifestyleԱյս գործում հարկավոր է առավելագույն համբերատարություն եւխորամանկություն դրսեւորել: Հետեւելով մեր խորհուրդներին՝ դուքանպայման կկարողանաք Facebook-ում տղամարդ գտնել եւ, հնարավոր է, նույնիսկ ձեզնով անել նրան, բայց այդ մասինառանձին՝ վճարովի խորհուրդներ կլինեն:
Միջին վիճակագրական տղամարդու երեւակայությունը պարզունակէ: Նա երբեք չգիտի՝ ինչ է ուզում, այդ պատճառով ձեր խնդիրն է՝նրան տալ այն, ինչը նրան իսկապես պետք է, այսինքն՝ ձեզ:
1. Ավելի շատ լուսանկարներ հրապարակել:
Թող նա ավելի լավ ճանաչի ձեզ: Տղամարդիկ ագրեսիվ եւ կասկածամիտ են, դուք պետք է ցրեք նրա մտավախությունները: Նա պետք է տեսնի ձեր ծնողներին, երեխաներին, նախկին ամուսիններին, քրոջը, դպրոցական ընկերուհուն, կատվին, թութակին եւ Զինա կրիային:
2. Երբ նա փոքր-ինչ թուլանա, կանացի որեւէ ամսագրից աֆորիզմներով հեղեղեք: Ծանոթության այս փուլը պետք է նրան ցույց տա, որ ձեզ համար ավելի կարեւոր ոչինչ չկա, քան նրա համար կերակուր պատրաստել, արդուկել նրա վերնաշապիկներն ու լվանալ գուլպաները:
3. Եթե դուք այն փուլում եք, երբ նա ուշադրության նշաններ է ցույցտալիս լայքերի կամ մեկնաբանությունների տեսքով, իմացեք, որ նա ձեր կարթում է: Ոչ խորը: Այդ պատճառով պետք չէ սպասել, հարկավոր է կամաց-կամաց իջեցնել թելը եւ նրան թույլ տալ չփչփացնել ջրում: Այդ ժամանակ կարելի է չեզեք լուսանկարներ հրապարակել՝ տոներով, բորսային ինդեքսներով, ուսուցողական առակներով: Նրա հրապարակումների տակ մեկնաբանություններ թողնելով՝ ավելի լավ է նշանավոր մարդկանցից մեջբերումներ եւ աֆորիզմներ օգտագործել:
4. Երբ անցնեք անձնական հաղորդագրությունների, իմացեք, որ նաձերն է
Հիմա գլխավորն այն է, որ նա չկոտրվի: Սկսեք ձեր լավագույն լուսանկարները հրապարակել՝ դրանք համալրելով Playboy-ից կամ Maxim-ից ֆոտոսեսիաներով: Ձեր զոհը պետք է մտածի, որ դուք պատրաստ եք առանց պարտականությունների մեկանգամյա հարաբերության:
5. Ակտիվորեն սեթեւեթեք անձնական հաղորդագրություններում
Ակնարկներով խոսեք, ակնարկեք, որ ձեզ խորթ չեն ամենահամարձակ սեքսուալ երեւակայությունները: Մի՛ մոռացեք նկարներով արձագանքել երկրում տեղի ունեցող ամեն ինչին: Եթե ինչ-որ մեկը մահացել է, հարություն առել, ամուսնացել, բաժանվել կամ նոր երգ երգել, այդ ամենը պետք է արտացոլվի ձեր էջում: Այդպես նա կհասկանա, որ դուք բազմակողմանի մարդ եք եւ կմտածի ավելի երկարատեւ հարաբերությունների մասին:
6. Օֆլայն
Համաձայնելով առաջին ժամադրությանը՝ դուք միշտ պետք է մի կարեւոր բան հիշեք. երբեք մի համաձայնեք «սուրճ խմելու» հանդիպման: «Սուրճ խմելը» նշանակում է ձեր ապագան ճակատագրին հանձնել: Տղամարդիկ շատ կանխատեսելի, բայց քմահաճ էակներ են: Եթե, Աստված չանի, նրան որեւէ բան դուր չգա ձեր զգեստապահարանում կամ չարձագանքեք նրա տափակ կատակին, վերջ, ամեն ինչ կկորչի:
Ձեր առաջին հանդիպումն անպայման պետք է ավարտվի կրքոտ սեքսով: Դուք սիրում եք սեքս, ոչինչ չեք կորցնի՝ բացի պատռված զուգագուլպայից, այդ պատճառով ամբողջ կրքոտությամբ գործի անցեք: Բայց որպեսզի դա տեղի ունենա, պետք է նրա ձեռքից վերցնեք զենքը: Իսկ նրա զենքը ցինիզմն ու փորձն է: Այդ ամենին կարող են դիմակայել միայն խորը դեկոլտեն եւ 550-670 գրամ թունդ ալկոհոլը: Եթե բոլոր առաջադրանքները ճիշտ կատարեք, առավոտյան նրա հետ նույն անկողնում կարթնանաք:
7. Ամփոփիչ փուլ
Այստեղ կարելի է դադար առնել: Թելից կախված օրորվելով՝ ձուկը պետք է լիարժեք ազատության պատրանք ունենա: Նրան թույլ տվեք մեկ կամ երկու օր ուշքի գալ: Փաստ չէ, որ նա կկարողանա դիմանալ ձեզ հետ շփման հարցում նման դադարի, պարզապես իմացեք, որ 48 ժամը նորմալ վիճակագրական ցուցանիշ է: