Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Opel Vectra-ն և ՎԱԶ 21 01-ը․ կա 5 վիրավոր
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 13։00-ի սահմաններում Բյուրեղավան-Արզնի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ալեքսանյանի վարած ՎԱԶ 21 01 մակնիշի 34 FF 190 համարանիշի և Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 60-ամյա Որոտան Խաչատրյանի վարած Opel Vectra մակնիշի 34 LQ 188 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու ուղևորներ՝ 32-ամյա Սառա Գրիգորյանը, 29-ամյա Հայկանուշ Ղազինյանը, և 64-ամյա Սվետլանա Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյանի» բժշկական կենտրոն։
Շարունակությունը` այստեղ: