24 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը մտադիր է ջրադուլ անել
ОбществоNEWS.am-ը գրում է.
Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող, Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը շարունակում է հացադուլը: Այս մասին այսօր` հունվարի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալն արդեն 24 օր է՝ հացադուլի մեջ է:
«Տեսակցել եմ այսօր, նա հացադուլը չի դադարեցրել եւ դադարեցնելու մտադրություն չունի: Մինչեւ վերջ շարունակելու է պայքարը, նաեւ ջրադուլ անելու մտադրություն ունի»,- ասաց նա:
Արայիկ Պապիկյանն նշեց, որ Ներսես Պողոսյանը հյուծված է եւ ճնշման հետ խնդիր ունի:
Ներսես Պողոսյանը բողոքում է իր քրեական գործի դեմ եւ պահանջում է իրեն ազատ արձակել:
Նշենք, որ Ներսես Պողոսյանն ամուսնացած է, երեք անչափահաս երեխա ունի:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարատվել է, գործն ուղարկվել է դատարան: