10 հետաքրքիր փաստ ձախլիկների մասին․ ձախլիկ լինելն այդքան էլ վատ չէ
LifestyleԴեռ հազարամյակներ առաջ մարդիկ ձախլիկների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեին։ Նրանք համարվում էին մոգեր ու հրաշագործներ, սատանաներ կամ պարզապես տարօրինակ մարդիկ։
otvetnavse.com-ը գրում է, որ այժմ բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել ձախլիկների վերաբերյալ, որպեսզի վերջապես պարզվի, թե ինչ է նշանակում ձախլիկ լինելը։
Ահա 10 հետաքրքիր փաստ ձախլիկների մասին, որոնք կփոխեն ձեր վերաբերմունքը նրանց նկատմամբ։
1. Մարդկության 10-12%-ը ձախլիկ են։
2. Ձախլիկների համաշխարհային օրը օգոստոսի 13-ն է։
3. Տարբեր ժամանակներում ձախլիկությունը տարբեր կերպ են դիտարկել՝ որպես վատ սովորություն, անհնազանդության նշան, սատանայական պարգև, ինչպես նաև վառ արտահայտված տաղանդ։
4. 40-ից անց մայրերն ավելի հաճախ են ձախլիկ երեխաներ ունենում, քան 20 տարեկանները։
5. Որոշ իսլամական պետություններում արգելված է ուտել ձախ ձեռքով, քանի որ այն կեղտոտ է համարվում։ Ինչպես նաև հասարակական վայրում ձախ ձեռքի ցուցադրությունը համարվում է բողոքի նշան։
6. Չնայած, որ մարդկության 90%-ը աջլիկ է՝ մկների, առնետների ու կատուների շրջանոմ գերակշռում են ձախլիկները։
7. Հետազոտությունները ցույց են տվել, որ ձախլիկներն ավելի շատ են հակված արվեստին ու ավելի ստեղծարար են, քան աջլիկները։
8. Տղամարդկանց շրջանում ավելի շատ են ձախլիկները, քան կանանց։
9. Եթե ձախլիկը վնասի իր ձեռքը, ապա ավելի հեշտությամբ կսովորի օգտվել աջից, քան աջլիկը ձախից։
10. Եթե նորածինը պառկած դիրքում գլուխը դեպի աջ է թեքում, ապա նա աջլիկ է, իսկ եթե հակառակը՝ ձախլիկ։