ՖԻՖԱ-ն կհայտարարի աշխարհի առաջնության մասնակիցների թիվն ավելացնելու մասին
СпортՖԻՖԱ-ն ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների թիվը կավելացնի՝ 32-ից հասցնելով 48-ի: Այդ մասին կհայտարարվի հունվարի 10-ին Ցյուրիխում կայանալիք ՖԻՖԱ-ի հերթական խորհրդի ժամանակ, հաղորդում է Globo-ն:
Նոր ձեւաչափը կկիրառվի ԱԱ-2026-ից: Աշխարհի առաջնության անցկացման ձեւաչափը կհրապարակվի մարտին: Սպասվում է, որ եզրափակիչ մրցաշարում 48 հավաքականները կբաժանվեն 16 խմբերի, յուրաքանչյուրում՝ 3 թիմ: Խմբերից 2 թիմեր դուրս կգան փլեյ-օֆֆ:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության մասնակիցների թիվն ավելացնելու գաղափարը պատկանում է ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջանի Ինֆանտինոյին: