Առաջին Ամանորն է, որ դիմավորեցինք մեր փոքրիկ ընտանիքով. Արևիկ Ալավերդյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այս Ամանորը փարիզաբնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանի համար խորհրդանշական է եղել` նա առաջին անգամ աշխարհի ամենաընտանեկան տոնը դիմավորել է լիարժեք ընտանիքով` ամուսնու ու մեկ ամսական որդու հետ.
«Առաջին Ամանորն է, որ դիմավորեցինք մեր փոքրիկ ընտանիքով. Դա գիտակցելը պարզապես հրաշալի է: Չնայած նրան, որ Նոր տարվա գիշերը` 12 զանգերի ժամանակ փոքրիկս անուշ քուն էր մտել, քանի որ դրանից րոպեներ առաջ հայրիկը նրան քնեցրեց, սակայն մենք Նոր տարին շատ բարձր տրամադրությամբ դիմավորեցինք: Այդ օրը մեր ընկերներից մեկի տանը նշեցինք, ուր շատ հաճելի միջավայր է. Տարվա գլխավոր տոնը անցկացրինք թեեւ Փարիզում, սակայն հայկական մթնոլորտում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Արեւիկ Ալավերդյանն ու նշեց, որ ֆրանսիաբնակ հայերը տոները նշում են հայկական տարբերակով.
«Ֆրանսիացիների հետ երբեք Ամանորը չեմ նշել, չգիտեմ էլ նրանց ավանդույթները այդ օրվա հետ կապված, միայն գիտեմ, որ նրանք եւս շատ ուրախ են նշում այդ օրն ու եզրափակվում միայն մեկ օրով: Դե իսկ մենք` հայրես, տոներին պատրաստվում ենք հայերին հատուկ տարբերակով, սակայն նշում ենք առավելագույնը 2-3 օր, ինչը կարծում եմ, շատ լավ է: Չեմ սիրում, երբ օրերով շարունակվում են տոնական եռուզեռը»,- հավելեց նա:
Շարունակությունը` այստեղ: