Շիրակի մարզում փրկարարները նոր տարին դիմավորել են առանց արտառոց դեպքերի
ОбществоՇիրակի մարզում փրկարարները նոր տարին դիմավորել են առանց արտառոց դեպքերի: Տոնական օրերին ԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության 911 ծառայությունը ունեցել է ընդհանուր 2369 զանգ, դրանցից միայն 2-ն են եղել հրդեհի կանչ՝ մեկը Գյումրիում, մյուսը Աշոցքում: Արձանագրվել է նաև կենցաղային կանչերի 7 դեպք: Այս ընթացքում «փակ դուռ& raquo; զանգի ներքո փրկարարական վարչության աշխատակիցներն արձանագրել են Գյումրիում մեկ դեպք, երբ բնակարանում հայտնաբերվել է դի և մեկ դեպք էլ դժբախտ պատահար Արթիկում, երբ կինը պատահաբար վայր էր ընկել 3-րդ հարկի պատշգամբից:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը մարզի փրկարարական ծառայությունը, հանրապետության մյուս մարզերի փրկարարական ծառայությունների նման, 2016 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ն աշխատել է արտակարգ ռեժիմով: Հերթապահություն եղել է ինչպես Գյումրիում, այնպես էլ Արթիկում և Մարալիկում՝ համաքաղաքային տոնական միջոցառումների օրերին: «Ի ուրախություն բոլորիս՝ բոլոր միջոցառումներն անցել են առանց միջադեպերի: Մնացած օրերի ընթացքում ծառայությունն իրականացվել է ըստ գրաֆիկի: Այս ընթացքում չենÖ „ ունեցել արգելափակված ճանապարհներ ու տրանսպորտային միջոցներ»,-«Արմենպրես»-ին հայտնեց ԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ փրկարարական ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանը՝ փաստելով, որ այս պահին էլ մարզում փակ ճանապարհներ չկան: «Տեղ-տեղ կա մերկասառույց, բայց մարզի ճանապարհները բաց են և անցանելի»,-ավելացրեց Արթուր Կարապետյանը:
Խոսելով, այսպես կոչված, կեղծ ահազանգերի մասին՝ փրկարարական վարչության պետը նշեց, որ նմանատիպ կեղծ կամ զավեշտալի զանգեր միշտ են եղել, բայց տոնական օրերին նման դեպքեր այս անգամ չեն գրանցվել:
Արմենուհի Մխոյան