Կոնդում մեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի դին
ОбществоԵրեւանի Կոնդ թաղամասում մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ըստ այդմ, հունվարի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության բաժին քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, որ Կոնդ թաղամասում տղամարդու դի կա: Պարզվել է, որ նա 1956 թ. ծնված Ս.Հ.-ն է. նրան մահացած հայտնաբերել են իր վարած մեքենայի մեջ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: