Մեսսին, Ինիեստան, Պիկեն և Սուարեսը չեն մասնակցի ՖԻՖԱ-ի պարգևատրման արարողությանը
СпортԿատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հաղորդել է, որ բացի ակումբի նախագահ Ժոզեպ Բարտումեուից, թիմի պատվիրակությունը ներկա չի գտնվի Ցյուրիխում կայանալիք ՖԻՖԱ-ի պարգևատրման արարողությանը:
Մրցանակաբաշխությանը չեն մասնակցի «Բարսելոնայի» միանգամից 4 ֆուտբոլիստներ՝ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Անդրես Ինիեստան և Խերարդ Պիկեն:
Մեսսին 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդն է, իսկ մյուս երեքն ընդգրկված են նախորդ տարվա խորհրդանշական հավաքականում:
Ակումբն այսպիսի որոշում է կայացրել կապված Իսպանիայի Գավաթի շրանակում կայացած «Աթլետիկի» հետ խաղի հետ:
«Բարսելոնան» շնորհակալություն է հայտնել ՖԻՖԱ-ին և կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոյին հրավերի համար: