Նախորդ տարի ՀՀ ոստիկանապետին ներկայացվել է 29 ծառայողի ոստիկանությունից ազատելու միջնորդություն
ОбществоՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովը 2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է 9 նիստ, որոնց ընթացքում քննարկել է ոստիկանության 43 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ 8 ծառայողի նկատմամբ կիրառել «նկատողություն», 5 ծառայողի նկատմամբ` «խիստ նկատողություն», 29 ծառայողի նկատմամբ` «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժերը և 1 ծառայողի նկատմամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբում իրականացված ծառայողական քննության նյութն ուղարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտնագության վարչություն` նոր քննության: