Արցախում զինծառայության են մեկնել այս տարվա առաջին նորակոչիկները
ОбществоԱրցախում հունվարի 9-ին մեկնարկել է 2017 թվականի առաջին զորակոչը:
Նորակոչիկներին Ստեփանակերտի կենտրոնական հավաքակայանում ճանապարհելու էին եկել ծնողներ, հարազատներ, ընկերներ:
Զինակոչիկ Հայկ Ավանեսյանը նշել է, որ գիտակցաբար է ծառայության մեկնում և հասկանում է, որ հայրենիքի պաշտպանությունը սուրբ պարտականություն է:
«Ապրիլյան պատերազմը իմ և իմ ընկերներիգիտակցության մեջ շատ թարմ է, և մենքհասկանում ենք, որ գնում ենք ոչ միայնծառայելու, այլև հարկ եղած դեպքումմարտեր վարելու: Ուզում եմ ասել, որ ոչ ոքթող չանհանգստանա, մենք մեր գործըպատվով ենք անելու»,- ասել է Հայկը:
Իր ընկերներին բարի ծառայություն է մաղթել Էրիկ Հայրապետյանը՝ նշելով, որ կասկած չունի նրանց խիզախության վրա, սակայն ցանկանում է, որ խաղաղ լինեն սահմանները:
«Ինչպես այսօր ուրախությամբ ճանապարհում ենք նրանց, թող այդպես էլ բոլորին դիմավորեն իրենցընտանիքներում»,- ասել է Էրիկը:
Լաուրա տատիկն, ով իր երկրորդ թոռնիկին է ճանապարհում ծառայության, նշել է. «Մյուս թոռնիկս արդեն զորացրվել է: Ուրախ ու հպարտ եմ, որ այսօր էլ հաջորդ թոռս է մեկնում բանակ. գնում է միանալու հայրենիքի սահմանները հսկողմեր զինվորներին:
Թող խաղաղություն լինի մեր երկրում, և բոլոր երիտաս արդներն էլ իրենց պարտքը կատարեն ուբարով վերադառնան իրենց օջախները»:
Զինակոչիկ ընկերոջը բանակ ճանապարհելու եկած Հարութ Սողոմոնյանն էլ համոզված է, որ ընկերը պատվով է կատարելու հայրենիքի հանդեպ իր պարտքը:
«Ես արդեն ծառայել եմ, համոզված եմ, որ մեր նորակոչիկները ինձնից ավելի լավ են ծառայելու: Իմ ընկերը, համենայնդեպս, շատ լավ է տրամադրված: Բարի ծառայություն և բարի վերադարձ մեր բոլոր ծառայողներին»,- ասել է Հարութը: