Բռնցքամարտի հավաքականը Ծաղկաձորում է
СпортԲռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը սկսում է նոր տարին ուսումնամարզական հավաքով Ծաղկաձորում:
Հավաքականը հունվարի 6-ից մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում են 32 մարզիկներ: Դավիթ Թորոսյանի հետ հավաքին մասնակցում է նաև հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանը: Հավաքը նախա տեսված է մինչև հունվարի 20-ը: