Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել
ОбществоՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 8.35-ին, իր տնից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Սարգիս Գ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասի մեղադրանքով: