«Ժամանակ». Հայաստանը պետք է շարունակի նայել դեպի Արևմուտք. Ջոն Հեֆերն
Международные новостиԻ պատասխան հոկտեմբերի 10-ին ԵՏՄ-ին անդամակցությանն առնչվող «Ժամանակի» հարցին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասաց. «Անցյալ տարի սեպտեմբերին ՀՀ նախագահը կայացրեց իր որոշումը՝ միանալ Մաքսային միությանը: ԱՄՆ-ը հավատում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է տնօրինի իր ապագան' միանալու որևէ միջազգային կազմակերպության կամ միավորման: Մեր խնդիրն է, որ Հայաստանը շարունակի նայել դեպի Արևմուտք»:
Թերթի հաջորդ հարցին՝ արդյոք Հայաստանը ճի՞շտ ճանապարհ է ընտրել. այս հարցին ի պատասխան դեսպանը պատասխանեց. «Յուրաքանչյուր երկիր իր որոշումն է կայացնում, ես չէ, որ պետք է դատեմ Հայաստանի որոշումը»:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: