ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը՝ ֆոտոշարքով
LifestyleՇվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում նախօրեին կայացավ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը:
Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որն առաջ անցավ «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիից ու Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանից:
Լավագույն մարզիչ ճանաչվեց Անգլիայի չեմպիոն ««Լեսթերը» գլխավորող Կլաուդիո Ռանյերին, որը գերազանցեց Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշին եւ Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Կրիշտիանու Ռոնալդուն մրցանակաբաշխության արարողությանը ներկայացել էր իր որդու, մոր եւ ընկերուհու հետ:


























