«ՉԻ». «Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումից բոլորից շատ ուրախացել է Դավիթ Հարությունյանը»
«ՉԻ»-ն առաջինը տեղեկացրեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Թերթի տեղեկություններով՝ Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումից բոլորից շատ ուրախացել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, որն այս օրերին իշխանություններին փորձում է օգնել «ճիշտ կողմնորոշվել Գևորգյանին փոխարինող գտնելու հարցում:
Մինչ Հարությունյանը «գործունեություն է ծավալում», Գևորգյանն իր իրերն է դասավորում՝ հանրային վայրերում թեթևացած հայտարարելով, թե «պրծավ կառավարության բեռից:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: