Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար հետախուզվողին բերման են ենթարկել
ОбществоՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 8.35-ին, իր տնից բերման է ենթարկվել 37-ամյա Սարգիս Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացին 2016 թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասի մեղադրանքով: