Մեզ թուղթ չեն տալիս, որ ուր ուզենք՝ գնանք. «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները բողոքում են
Общество«Փոքր Մհեր» կրթահամալիրի ավագ մասնաճյուղի սաները բողոքում են կրթահամալիրի՝ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանին միացնելու դեմ: «Մոնթե Մելքոնյան են ուղարկում ու մեզ էլ թուղթ չեն տալիս, որ ուր ուզենք գնանք»,- NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունվարի 10-ին, ասաց կրթահամալիրի սաներից Ռուդիկ Սիմոնյանը:
Նա նշեց, որ կրթահամալիրի ավագ մասնաճյուղի սաները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել:
Ավելի վաղ ՀՀ գխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջվել համապատասխան փաստաթղթեր եւ տեղեկատվություն «Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյա:
Ուսումնասիրության արդյունքները ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու համար: