Դիտավան գյուղում անասնակերի պահեստ է հրդեհվել
ОбществоՏավուշի մարզի Դիտավան գյուղի անասնակերի պահեստներից մեկում հունվարի 10-ին հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այրվել են անասնակերի պահեստի տանիքի (մոտ 100 քմ) փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ) և մոտ 100 կգ անասնակեր: