«ՀԺ». Հովիկ Աբրահամյանի ազդեցության չափազանց մեծացումից Սերժ Սարգսյանը զգուշանում է
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո սասանված դիրքերը վերականգնվել են։ Համարվում էր, որ Աբրահամյանն ամեն ինչ կանի ոստիկանապետի պաշտոնից Գասպարյանին հեռացնելու համար: Գրում է «ՀԺ»-ն:
Այդպես էլ կար, բայց ներքաղաքական զարգացումները կարծես թե օրակարգից հանել են այդ հարցը կամ, համենայնդեպս, ետին պլան մղել։ Թերթի կառավարամերձ աղբյուրները նշում են, որ վերջին ամիսներին խիստ սերտացել են ՊՆախարար Սեյրան Օհանյանի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունները։ Որոշ գնահատականների համաձայն՝ այս տանդեմը կառավարության ներսում հակակշիռ է հանդիսանում Հովիկ Աբրահամյանին, ում ազդեցության չափազանց մեծացումից Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, զգուշանում է:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: